• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի և Ռումինիայի ԱԳ նախարարի հանդիպումը

25 հունվարի, 2018

Հունվարի 25-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ընդունեց Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Ռումինայի ԱԳ նախարարը բեղմնավոր գործունեություն մաղթեց նրան: Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ:

Նախարարը երկկողմ հարաբերությունների տիրույթում կարևորեց նաև Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնությունը պահպանելու, հայոց պատմությունն ու մշակույթը ջատագովելու գործում:

Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը՝ դեսպան Մինասյանը նշեց, որ այն բարենպաստ հնարավորություն է ստեղծում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Զրուցակիցներն քննարկեցին գալիք հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ռումինական կողմի մասնակցության հարցը:

Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը

Հանդիպան վերջում ՀՀ դեսպանն անդրադարձավ երկու նշանակալի հոբելյաններին, որոնք Հայաստանը և Ռումինիան նշում են ընթացիկ տարում` Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը և Ռումինիայի միավորման 100-ամյակը:

Շնորհակալություն հայտնելով նախարար Մելեշկանուին բովանդակալից զրույցի համար՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ նախարարը և ԱԳ նախարարությունը աջակցություն կցուցաբերեն իր դիվանագիտական աշխատանքում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: